1915 թվականի «Չանաքքալեի հաղթանակի պատվին» այցելություն Երևան

Երբ երեքչորս տարի առաջ այցելել էինք Վրաստան, մտածեցինք. «Եկել, հասել ենք այստեղ, ի՞նչու Հայաստան էլ չգնանք»: Քանի որ ժամանակը սուղ էր, ընդամենը երկու օր մնացինք Երևանում, քաղաքը շատ հավանեցինք և ինքներս մեզ խոստացանք կրկնել այցելությունը:

ilk

Երբ տեղեկացա, որ «Հրանտ Դինք» հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհ է տրամադրում Հայաստան այցելելու համար, անմիջապես դիմեցի այդ ծրագրին:

Ցամաքային ուղով ճամփորդելիս, միայն Վրասատնի ու Իրանի տարածքով է հնարավոր հասնել Հայաստան, այն էլ հազար ու մի դժվարություն հաղթահարելով, ուղիղ թռիչքի գինը 400-500 եվրո է, այն դեպքում, երբ համարյա նույն հեռավորության վրա գտնվող Թիֆլիս հասնելը հինգ անգամ ավելի մատչելի է:

Քանի որ նախորդ ճանապարհորդության ժամանակ Երևանին անչափ մոտ գտնվող Կարս հասնելու համար չորս մեքենա եմ փոխել, երկու սահման հատել, և ընդհանուր առմամբ ութ ժամ երթևեկել, ուստի շատ ուրախ էի ճանապարհորդության դրամաշնորհ ստանալու համար, ահա թե ինչու, անտեսելով թռիչքի աբսուրդի հասնող ժամերը՝ հասա օդանավակայան:

Չգիտեմ, գուցե պատճառն այն էր, որ թռիչքներն այդ օրը քիչ էին, բայց սովորաբար մարդաշատ և խիտ օրակարգով գործող Աթաթուրքի անվան օդանավակայանում այս անգամ ուշացումներ չեղան: Սակայն ես վաղ էի սկսել ուրախանալ, քանի որ մեզ ինքնաթիռին հասցնող ավտոբուսին օդանավակայանի աշխատակիցներ մոտեցան և պահանջեցին, որպեսզի ազատենք ավտոբուսի սրահը: Ես շատ եմ ճանապարհորդում, սակայն նման իրավիճակում առաջին անգամ էի հայտնվել: Իմ հարցին, թե ինչն է խնդիրը, աշխատակիցները պատասխանեցին, որ Երևանում անբարենպաստ եղանակային պայմաններ են: Եղանակը տասը րոպեում չէր կարող փոխվել, սակայն հենց որ անցանք սպասասրահ, մեկ այլ իրազեկում եկավ, որ կարող ենք վերադաձնալ ավտոբուս: Աշխատակիցներին հարցրեցի, թե արդյոք նախկինում նման իրողություն եղել էր, պատասխանը բացասական էր: Ես պարանոիկ չեմ, սակայն այս իրադարձության մեջ քաղաքական տարրեր եմ տեսնում:

***

Երևանի օդանավակայանում հերթ եմ կանգնում, որպեսզի փաստաթղթերս ստուգեն: Ինչպես պատահել էր այլ նախկին խորհրդային պետություններում, սահմանային ոստիկանը սկսում է անձնագիրս զննել, կարծում եմ՝ այն պատճառով, որ այնտեղ բազմաթիվ կնիքներ կան: Մոտ հինգ րոպե նյարդերս չափելուց հետո հարցնում է` արդյո՞ք անգլերեն գիտեմ, գլխով եմ անում: Անձնագրիս նկարը ցույց տալով, ասում է «Այս նկարին նման չեք»: «Էհ, ամենաքիչը՝ չեք սխալվում,-ասում եմ,-մյուս փաստաթղթերում մորուքով եմ, այնտեղ նայեք»: Դրանք բացելով՝ ասում է. «Այստեղ էլ նման չեք»: Եվ կրկին չի սխալվում, ասում եմ. «Այն, որ համակրելի և ֆոտոգենիկ արտաքին չունեմ, արդյոք ի՞մ մեղքն է», ծիծաղում է և կնիք դնում փասատաթղթերի վրա: Ազնիվ խոսք, կյանքիս կեսը գնաց սահմաններին վիճաբանելով: Ինչևէ, այս անգամ լավ ստացվեց:

Օդանավակայանից դուրս գալուն պես՝ տաքսիստները շուրջս են հավաքվում, սակայն իմ աչքերը արդեն երկար ժամանակ Հայաստանում ապրող իմ ընկեր Այքանի ուղարկած մարդուն են փնտրում: Տեսնես ի՞նչ է եղել, որ չի եկել: Զանգում եմ Այքանին, ասում է «Խեղճի մեքենայի մարտկոցը նստել է, տաքսի վերցրու»: Մի քիչ սակարկելուց հետո վարորդներից մեկի հետ համաձայնության ենք գալիս: Ճանապարհը խոսքուզրույցով անցավ, սակայն տուն հասնելիս բանը փոխվում է. տան շքեղ տեսքը տեսնելով` վարորդը սկսում է ավելի շատ գումար պահանջել: Նախկին խորհրդային երկրներում ամենանյարդայնացնող բաներից է սա. մի գնով պայմանավորվում ես, հետո աշխատում են գինը բարձրացնել: Ի վերջո, ձեռքը մի քանի դրամ դնելով՝ գնում եմ: Պարոնն այնքան էլ գոհ չէր, բայց, այ անխիղճ, քսան րոպե տևած ճանապարհի համար պարկով փող ես ուզում:

***

Հաջորդ օրը դուրս եկա քաղաքում զբոսնելու: Երևանը ուրարտական ժամանակաշրջանում կառուցված քաղաք է: Միայն թե նախկին տեսքը կորցրել էր՝ և խորհրդային շրջանում Ալեքսանդր Թամանյանի ջանքերով վերածվել ժամանակակից քաղաքի: Ժամանակին ուրարտական ամրոցի անունը Էրեբունի էր, «վան» բառն էլ հայերենում քաղաք (ավան) նշանակությունն ունի:

Հայերի նախահայրերից ուրարտացիները Արարատ անունով էին կնքել հետագայում մեր կողմից Աղրը կոչված լեռը: Ընդունված է կարծել, որ Ր-Ր-Տ տառերի հերթականությունն իմաստավորելով Ուրարտու կամ Արարատ կարող ենք կարդալ: Հայերենում այս լեռը հայտնի է նաև Մասիս անունով, իսկ ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ Երևանի կողմից նայելիս առավել ազդեցիկ տեսք ունի, և հայերն այս լեռան հետ չափազանց մեծ հոգևոր և միստիկական կապ ունեն:

kaskat2Կասկադ

Երևանն այն քաղաքներից է, ուր յուրաքանչյուր քայլափոխին արվեստի շունչն է զգացվում: Քաղաքը լի է փողոցային արվեստի նկարներով, որմնանկարներով և հոյակապ արձաններով, որ ամեն պահ կարող են հայտնվել Ձեր տեսադաշտում: Եվ եթե ցանկանում քանդակներով լի մի վայր գնալ, անպայման Կասկադ այցելեք:

tombulՖերնանդո Բոտերոյի[1] արձաններից.

Երբ անցյալ անգամ եկել էի Հայաստան, մի ընթրիքի ժամանակ ծանոթացել էի Ալեքսանդրի հետ, ահա երկար ժամանակ է՝ լավ հարաբերություններ եմ պահպանում նրա հետ: Նա ինձ ճաշի հրավիրեց. այցելեցինք տիպիկ հայկական մի ռեստորան. գինի, պանիր, լավաշ համտեսեցինք և ակտիվ զրուցելով հայկական ժողովրդական երաժշտության ուղեկցությամբ՝ հիմնական ճաշին անցանք:

Ինչպես գիտեք, կամ ավելի հավանական է, որ ենթադրում եք` օսմանյան պալատական խոհանոցի և այժմյան մեր ուտեստների ծագման մեջ մեծ է պալատում ծառայող հայ խոհարարների վաստակը: Անհերքելի են հայ վարպետների կողմից մեր խոհանոցային մշակույթ ներբերած տարրերը, որոնք հատկապես նկատելի են Այնթափի, կամ ինչպես այժմ ասում ենք Անթեփի խոհանոցում:

 adan

Սելջուկները ճարտարապետությունը և քաղաքաշինությունը նույնպես ի սկզբանե հայերից են սովորել, և այս ավանդույթը հետագայում փոխանցել օսմանցիներին (Հանրապետության հռչակումից հետո մեր քաղաքաշինության և ճարտարապետության հետընթացի մասին մտածեք): Յուրաքանչյուր սելջուկյան գմբեթի նայելիս կարող եք իսկույն նկատել նմանությունը հայկական եկեղեցու հետ: Ըստ էության, ճարտարապետական տերմինների մեծ մասը նույնպես հայերեն արմատներ ունեն: Իսկ մեր պատմության մեջ սելջուկների թեմայով շատ չխոսելը արդյոք չե՞ք պայմանավորում հայերի հետ ունեցած լարված հարաբերություններով:

Իրականում, Անատոլիայի դռները թուրքերի համար Մանազկերտի ճակատամարտից հետո չէ, որ բացվել են: Ճիշտ այնպես, ինչպես հույները Անատոլիա մտնելուց առաջ արևմուտքում ամենահզոր ամրոցը՝ Տրոյան, պետք է նվաճեին, այնպես էլ թուրքերը, 1064 թվականին հսկողություն հաստատելով Հայոց թագավորության մայրաքաղաք Անիի նկատմամբ, կարողացան դեմ հանդիման դուրս գալ Բյուզանդական Կայսրությանը: Կարսի շրջանում գտնվող Անի հնամենի քաղաքում հայկական, բյուզանդական և սելջուկյան կառույցների շարքում նաև զրադաշտական տաճար կա, նաև՝ Անիում է գտնվում թուրքերի կողմից առաջին անգամ մզկիթի վերածված կառույցը:

anizerԶրադաշտական տաճար, Անի

Այս ամենով հանդերձ Լոզանի կոնֆերանսում Թուրքիայի ներկայացուցիչ ազգայնամոլ թուրքիստ Ռըզա Նուրը արևելյան ճակատի հրամանատար Քազիմ Քարաբեքիրին ուղարկած 1921 թվականի մայիսի 25-ով թվագրված նամակում գրում է. «Եթե հաջողեք երկրի երեսից վերացնել Անի քաղաքի հետքերը, այդպիսով Թուրքիային մեծ ծառայություն մատուցած կլինեիք»: Քարաբեքիրն իր հուշերում նշում է, որ այս առաջարկը մերժել է, քանի որ Անիի մնացորդները Ստամբուլի պարիսպների չափ ընդարձակ տարածք են գրավում, և նման գործը հաջողացնելը բավականին դժվար է, ավելին՝ նման նախաձեռնությունից հայերի մոտ անհանսգտություն կսկսվեր:

 ani1Անի

Սակայն հետագայում, ինչպես ոչմահմեդականների կողմից կառուցված այլ եկեղեցիները և վանքերը, Անին նույնպես լքվում է` մատնվելով մոռացության և ոչնչացվելով: Համաձայն 1914 թվականի փաստաթղթերի՝ Օսմանյան երկրում հայ համայնքին պատկանող 2538 եկեղեցի, 451 վանք և երկու հազար դպրոց կար: Իսկ 1974 թվականի UNESCO-ի զեկուցման տվյալները ցույց են տալիս, որ ընդամենը 913 եկեղեցի և վանք է մնացել: 1974 թվականից հետո էլ սրանցից 464-ը հիմնովին ոչնչացվել են, 252՝ մատնվել ավերածության, իսկ 197-ն էլ լուրջ վերանորոգման կարիք ունեն: Հիշեցնեմ, որ համաձայն 1924 թվականին Թուրքիայի Հանրապետության կողմից ստորագրված Լոզանի պայմանագրի 42րդ հոդվածի՝ «Թուրքական կառավարությունը պարտավորվում է լիակատար պահպանության տակ առնել եկեղեցիները, սինագոգերը, գերեզմաններն ու նշյալ փոքրամասնությունների այլ կրոնական հաստատությունները:[2]

Վերադառնալով սելջուկներին՝ մեկ այլ երևանցի ընկերս՝ Տիգրանը, ով հնագետ է, ինձ պատմեց, որ հայերը, առաջին անգամ թյուրքերին տեսնելով, հանկարծակիի են գալիս, և հնարավոր է՝ այդպիսով կորցնում են իրենց առավելությունները: Սա, ըստ Հալիքարնաս Բալըքչըի, նման է այն զարմանքին, որն ապրել են հույները՝ տեսնելով ամազոնուհիներին, ովքեր, ամենայն հավանականությամբ, ազգությամբ խեթ միանձնուհի մարտիկներ էին: Այն ժամանակ երկարահեր թյուրքերը նետ արձակելիս ճչում էին, հայերն էլ չէին հասկանում՝ իրենց դիմաց տղամարդիկ են, թե կանայք, ու խուճապի էին մատնվում:

Այս նվաճումների միջոցին քրիստոնեությանը ծանոթացած սելջուկները, հայերենից մեր լեզու են փոխառել «haç», «zangoç» և նմանօրինակ այլ բառեր: (Քանի որ հայերը «istavroz» չեն ասում, պարզ է դառնում, որ այս բառը հունարենից ենք փոխառել):

Ինչ վերաբերում է հայերին, այն ժամանակներում իսլամի փոխարեն առավելապես շամանիզմի ազդեցության տակ գտնվող սելջուկներից նրանք փոխառեցին «կապար թափել» ու և «կապույտ աչք» (աչքահուլունք) կախելու նման մի շարք սովորույթներ: Սակայն չկարողացա պարզել հետևյալը. հայերը մեկմեկու ընկերական դիմելիս «ջան» են ասում՝ պարսիկների՞ց են փոխառել, թե՞ թուրքերից («Ջան» բառը պարսկերեն ծագում ունի, որպես դիմելաձև՝ հատուկ է նաև Միջին Անատոլիայի ալևիներին, սակայն, անշուշտ, հնարավոր է՝ որևէ մեկից էլ փոխառված չէ):

***

Հետևյալ օրերին Հրանտ Դինք հիմնադրամի աշխատակիցներից մեկի հետ հանդիպելու համար դեպի Օպերայի շենքը [3] տանող ճանապարհը բռնեցի: Այնտեղ ինձ նման դրամաշնորհ շահած ևս մեկը կար: Ինձ պատմեց, որ զարմացած է, քանի որ գնացել էր Ցեղասպանության թանգարան, և պարզվել էր, որ այն մինչև ապրիլի 24-ը փակ է լինելու: Ես էլ պատասխանեցի, որ երբ Բեռլինի Պերգամոնի թանգարանի մի մասը սկսել էին վերանորոգել, այն հինգ տարի շարունակ փակ էր մնացել: Անկարայի Քաղաքակրթությունների թանգարանը (Անատոլիական քաղաքակրթությունների թանգարանը Անկարայում – ծնթ. թարգ.) ևս մասամբ երեք տարի փակ է մնացել:

Մեր երկրի բնակիչները, լինեն իսլամիստ, թե՝ քեմալիստ, արտասահմանում գտնվելիս որոշ իրողությունների հանդեպ նախապաշարմունքային մոտեցումներ են ցուցաբերում:

Ինչևէ, իմ նախորդ ճամփորդության ընթացքում ես արդեն այցելել էի Ցեղասպանության թանգարան:

soykՑեղասպանության հուշահամալիր

Մյուս երկու թանգարանները, որոնք ինձ վրա մեծ տպավորություն գործեցին Հնեաբանության և Արվեստի թանգարաններն էին, սակայն ինձ ուղղակի հիացրեց Մատենադարանը: Այստեղ V դարում հայոց այբուբենը ստեղծող Մեսրոպ Մաշտոցի ժամանակներին հասնող հունարեն, լատիներեն, արաբերեն, պարսկերեն, ամհարերեն և թյուրքական հազարավոր ձեռագրեր և քարտեզներ կան: Շատ ափսոս, որ դրանք չի թույլատրվում լուսանկարել:

MetroՄատենադարանի մուտքը

 kafkas

Քաղաքի թանգարաններով մեկից մյուսը շրջելիս տարիներ առաջ դիտած Кавказская пленница, или новые приключения Шурика[4] ֆիլմի հերոսների արձանիկներով լի մի ռեստորան տեսնելով՝ կանգնեցի և սկսեցի ուշադիր զննել: Ռեստորանի ներսում էլ ֆիլմի դրվագները հիշեցնեղ պատկերներ կային: Սովետական այս ֆիլմում շատ գեղեցիկ կերպով համատեղվել են խառը էթնոմշակութային տարրեր, և արդյունքում միանգամայն հաճելի կոմեդիա է ստացվել:

Այս պատկերներին նայելիս` մտքիս հայազգի նշանավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովն եկավ: Նա անցել էր սովետական շրջանի ֆիլմերի խիստ քննության, քսան տարվա բանտարկության ու աշխատանքային գաղութի միջով և մահացել 1990 թվականին: Նրա ամենահայտնի ֆիլմերը «ՍայաթՆովան» և «Մոռացված նախնիների ստվերներն» են: Իսկ Լերմոնտովի մի ստեղծագորության սյուժեով «Աշըք Քերիբ» ֆիլմը 1989 թվականին Ստամբուլի ֆիլմերի փառատոնում ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել:

paracan

Այնուհետև թանգարաններից հագեցած տուն եմ դառնում: Այդ պահին եմ հասկանում, որ Փարաջանովը խորը արվեստագետ է եղել. դա երևում էր ծանր և միստիկական քրիստոնեական սիմվոլիզմով հագեցված ֆիլմերում ինքնուրույն ձևավորած զգեստներից: Սակայն ինձ հատկապես հիացրեցին նրա կոլաժները:

ParaEvՓարաջանովի տունը

Վերադարձի ճանապարհին երջանիկ պատահականությամբ Փայտարվեստի թանգարան այցելելու հնարավորությունն եմ ունենում: Անհնարին է չգնահատել Ուրարտական ժամանակաշրջանից մինչ օրս փայտյա վարպետությունը զարգացրած, և այս ավանդույթները պահպանած մարդկանց:

 ahşapՓայտարվեստի թանգարան

***

Հայերը, շախմատն ընդունում են համարյա որպես ազգային մարզաձև. այս ոլորտում միշտ մեծ հաջողությունների են հասել և սա մեծ ազգային հպարտության աղբյուր է: Գարրի Կասպարովի, Լևոն Արոնյանի և Տիգրան Պետրոսյանի նման շախմատիստներ տված պետության Շախմատի ֆեդերացիայի նախագահը միևնույն ժամանակ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն է:

satrançՇախմատի դպրոց (Շախմատի տուն)

Շախմատի դպրոցից ոչ շատ հեռու մի շուկա կա: Այստեղ հիմնականում շաբաթվա վերջում է առևտուրն ակտիվանում: «Հրանտ Դինք» հիմնադրամից Աննան ինձ հետ, որպես օգնական, իր ընկեր Գագիկին է ուղարկում: Ես նպատակ ունեի թզբեհների (համրիչ, տերողորմյածնթ. թարգ.) հետ կապված ուսումնասիրություն անել: Զբոսնելով սկսում եմ վաճառողների հետ զրուցել: Նրանցից մեկը, իմանալով, որ Թուրքիայից եմ եկել, շատ հին դրամներ է ցույց տալիս: Չնայած, որ սիրում եմ պատմություն ուսումնասիրել, այդ պահին հասկացա, որ նումեզմատիկայի վերաբերյալ ոչ մի իմացություն չունեմ: Փողն ինձ համար ոչ այլ ինչ է, քան թղթե և մետաղյա կտորներ, որոնց վրա որոշակի թվեր են պատկերված: սակայն այդ մարդու ցույց տված հին դրամներն այդ պահին իսկապես հետաքրքրություն առաջացրեցին ինձ մոտ. սելջուկյան, մենգուչեքօղլյան, սեֆյան շրջաններից մնացած փողեր էին:

Քիչ անց հասկանում եմ, որ շուկայում այս գործը շատ լուրջ մակարդակի վրա է ընթանում: Մարդիկ խոշորացույցերով փողերն են զննում, կատալոգներով վերստուգում են դրանք և վաճառողների հետ ինտելեկտուալ քննարկման բռնվում:

Մեկ այլ վաճառող, երբ լսեց, որ Թուրքիայից եմ եկել, ինձ մի խուրձ մանր լիրա բերեց և ասաց, որ դրանք ոչոք չի փոխանակում: Նրան ասացի, որ կարող եմ վերցնել, կոպիտ հաշվարկ արեցի և ներկայացրեցի ստացված գումարի չափը: Այդ մարդն էլ, չգիտես ինչու չվստահելով` սեփական հաշվարկն արեց, և իհարկե, հասկանալով, որ իմ ասած գումարից պակաս է ստացվել, համաձայնեց իմ առաջարկին, սակայն ինքն իրեն այդ պահին վատ զգաց երևի, և գնածս մի քանի սովետական ապրանքների համար անմիջապես զեղչեր արեց:

Շուկայում այնքան շատ ապրանքներ կային՝ որ կողմ նայում էինք՝ շփոթվում էինք: Գրքավաճառների մոտով անցնելիս մի տարեց պարոն, երբ իմացավ, որ Թուրքիայից եմ եկել, ձեռքս սեղմեց ու ասաց. «Հայերն էլ են թուրքերին շատ վնասել»: Հասկանում եմ, որ այս վշտալի արտահայտությամբ ուղղակի փորձում էր հյուրընկալաբար ինձ ջերմ «բարի գալուստ» ասել, որպեսզի նույն տարածաշրջանի մարդ լինելով հանդերձ՝ ինձ շատ օտար չզգամ: «Այն, թե հիմնական ցավը ով է ում տվել, ես շատ լավ գիտեմ» պատասխանում եմ և ամենայն ազնվությամբ սեղմում նրա ձեռքը: Սկզբից զարմանում է, սակայն հետո նկատում եմ՝հայացքն ավելի է ջերմանում:

Թզբեհի տարեց և փորձառու մասնագետ չգտա, սակայն նկատեցի, որ այս գործիքը սկսել է ավելի մեծ կիրառություն ստանալ բանտարկյալների և մաֆիոզների նման անձանց շրջանակներում:

Ի վերջո, հին մշակույթներն այսպես են գոյատևում՝ հընթացս փոփոխվելով:

***

Հայաստանում ծանոթացա նաև տարիներով Հունաստանում ապրած և այժմ Հայաստան այցելած Լիլիթի հետ: Հավանաբար այն պատճառով, որ երկուսս էլ նույն խելքի էինք, կարճ ժամակում ընկերացանք: Նա ինձ տեղեկություններ հաղորդեց այդ օրերին Հայաստանում նշվող սիրահարների օրը համարվող Սուրբ Սարգսի տոնի մասին. ամուսնանալ ցանկացող աղջիկները պատուհանագոգի արտաքին մասում մի ափսե ալյուր են դնում: Եթե առավոտյան ալյուրի վրա պայտի հետք է լինում, ապա Սուրբ Սարգիսը այցելել է նրան և մեկ տարվա ընթացքում այդ աղջիկը կգտնի իր ապագա ամուսնուն:

Երեկոյան Լիլիթն ինձ ուղեկցեց ջազ ակումբներ և ծանոթացրեց հայ ջազային արվեստի պատմությանը, ինչը Հայաստանում բավականին խորը արմատներ ունի: Հայերը երաժշտական այս նոր ուղղության հետ դեռևս խորհրդային ժամանակաշրջանում էին ծանոթացել և շատ լավ էին այն հասկանում, մեզ նման ցուցադրական բաներ սիրելով, այս մասին ոչոքի չէին տեղեկացրել: Պոլիտբյուրոյի աշխատակիցների այցելության ընթացքում ջազային համերգով են հանդես գալիս և բոլորին ապշեցնում. դա աշխարհի վերջն էր:

Ինչպես ընդունված է համարել, ամերիկյան ծագում ունեցող այդ երաժշտական ոճը Սովետական Սոցիալիստական պետության կողմից անմիջապես արգելվում է, և այս երաժշտությունը կատարողները սկսում են հետապնդվել: Սրանից հետո էլ ղեկավարության կողմից արգելված ամեն թեմայի նման ջազն էլ Հայաստանում անցնում է ընդհատակ, սակայն շարունակում է ապրել ողջ թափով:

Այսպես ակումբից ակումբ շրջելով՝ Լիլիթը ևս մեկ շատ հետաքրքիր բան է պատմում: Հայաստանում նարդու հաշվման թվերը համանման են մեր կիրառածին: Նախկինում երբեք չէի մտածել, սակայն, օրինակ, մենք ասում ենք՝ «Շեշ-բեշ», սակայն ոչ՝ «Շեշշեշ»: Կամ էլ ասում ենք՝ «Սե-յեք», սակայն ոչ՝ «Ուչյեք»: Միթե այս կեսպարսկերեն կեսթուրքերեն թվերի կիրառումը տարիներով պարսիկների հետ կողքկողքի ապրած սելջուկներից է եկել: Հունաստանում էլ նմանատիպ հիբրիդային հաշվում կա, սակայն մեր ու հայերի կիրառածի նման չէ: Եթե պարզվի, որ Իրանում էլ նմանատիպ է, դա կդառնա նոր և հետաքրքիր զրույցի թեմա: [5]

Երևանում գտնվող ջազ ակումբներից ամենահինը Մալխասն է: Այս ակումբի առանձնահատկությունն այն է, որ գիշերը տասներկուսն անց ելույթ է ունենում հիանալի դաշնակահար, ով միևնույն ժամանակ ակումբի տերն է: Մի մարդու գին արժեցող հայկական կոնյակի զուգոդությամբ ջազ եմ վայելում: Մեր երկրում ջազի ընկերակցությամբ կոնյա՞կ ըմպել, ոչ մի նման բան:

 ararat2

«Հայկական կոնյակ, հավանայի սիգար և ոչ սպորտային կյանք, սա է երկարակեցության գաղտնիքը»

Այն, թե Չերչիլից մեջբերված այս միտքն ինչքանով է գործում, չգիտեմ, սակայն մի իրական պատմություն կա այն մասին, որ Յալթայի կոնֆերանսի ընթացքում Ստալինը իր հետ Արարատ կոնյակ էր տարել և Չերչիլին արբեցրել էր, ինչից հետո վերջինս խնդրել էր, որպեսզի Ստալինը, վերադառնալուն պես իրեն ևս մի քանի շիշ ուղարկի: Այսպես, պարոն Ստալինը, մինչև վախճանը ամեն տարի մինչև 300 շիշ Արարատ Դվին էր ուղարկում Չերչիլին::

 Arar1

Վերջին տարիներին ֆրանսիացիների կողմից գնված ԱՐԱՐԱՏ գործարանը Հայաստանում գտնվող կոնյակ արտադրողներից ամենահայտնին է: Ամեն տարի մոտավորապես յոթ ու կես միլիոն շիշ արտադրող գործարանը, այս արտադրության իննսուներկու տոկոսը արտահանում է: Իհարկե, ամենակարևոր գնորդը Ռուսաստանն է:

1887 թվականին սեփականատիրական հիմունքներով կառուցված գործարանը հետագայում` Սովետական Միության տարիներին պետականացվում է և կարճ ժամանակահատվածում հայկական կոնյակը հայտնի է դառնում Երկաթյա Վարագույրից ներս եղած երկրներում: Քանի որ կոնյակ անվանումը ֆրանսիական մենաշնորհ էր, այս անվան կիրառումից անհանգստացած ֆրանսիացիները սրա մասին հիշեցնում են Սովետական Միությանը, սակայն, իհարկե, ուշադրության անգամ չեն արժանանում: «Արարատն» այժմ ֆրանսիացիների ղեկավարության ներքո է, և կոչվում է Արարատի գինու (բրենդի) գործարան, սակայն սա չի խանգարում, որպեսզի ամբողջ Ռուսաստանում և մի շարք նախկին միութենական երկրներում այն շարունակվի հայտնի մնալ որպես կոնյակի գործարան:

Այս ընթացքում Չերչիլի կամ Ստալինի համար կոնյակ ուղարկելու ավանդույթը շարունակվում է նաև Ելցինի, Պուտինի նման առաջնորդների դեպքում. Նրանցից բոլորն անհատական տակառներ ունեն: Մի տակառ էլ Արցախյան հակամարտության հարցի լուծման առիթը նշելու համար են պահում: Շատ նրբանկատ միտք է:

fıçıԱրցախի համար պահված տակառը:

Այցելեցի գործարան: Ինձ ուղեկցող Անին, կոնյակի արտադրության հետ կապված շատ նշանավոր տեղեկություններ հաղորդեց և ներկայացրեց կոնյակը փորձելու հմտությունները: Ինձ համար ամենահետաքրքիրը բաժակները իրար զարկելու արարողությունն է: Բաժակը պետք է բռնել բռնակից և պահել ձախ ձեռքում, որպեսզի սրտին մոտիկ լինի: «Կենաց» ասելով իրար զարկելիս, բաժակների վերևի հատվածում նստած չարքերը ցած են ընկնում: Եթե չարքը խմիչքի մեջ ընկնի, շատ արագ կարբեք, իսկ եթե դուրս ընկնի՝ ոչ մի խնդիր:

Մեր երկրում, արդեն երկու տարուց ավել է, ինչ «կոնյակ» բառն արգելվել է Ծխախոտի և ալկոհոլի վերահսկման խորհրդի կողմից: Այսպիսով` սա կարող է դիտարկվել որպես կրոնամետ կառավարության կողմից մեր կենցաղին խառնվելու ևս մեկ միջոց: Մի որոշ ժամանակ առաջ «Արարատ»ը մեր երկիր ներմուծելու մասին էր խոսվում, սակայն անվան պատճառով անչափ զգայուն ֆաշիստական հայացքներով լեցուն հանճարեղ կոչով Անունը փոխեցեք, գնենք») այս հարցին վերջ տվին:

***

Վերադարձիցս երկու օր առաջ Ալեքսանդրը ինձ քաղաքից դուրս գտնվող հելլենիստական տաճար տարավ: Այժմ Հայաստանում եզդիների, մալականների, քրդերի, պարսիկների և այլ էթնիկ և կրոնական խմբերի կողքին նաև շատ սակավաթիվ հեթանոսներ կան: Այնպես է, որ հեթանոսները հարսանիքների, կամ իրենց համար նշանավոր այլ օրերին գալիս են այս տաճար և ծիսակատարություններ անում:

Տաճարի տեսքը՝ ձյունածածկ շրջակայքով շատ տպավորիչ էր: [6]

pagan

Մեկ օր անց էլ Այքանի և Նիկոլայի հետ (ով չէր կարողացել ինձ դիմավորել օդանավակայանում) մեկնեցինք Սևանա լճի և դրա հարակից տարածքներով շրջելու: Որոշ եկեղեցիներ այցելեցինք, սակայն ամենակարևոր երևույթը Նորադուզի գերեզմանատունն էր, որի շրջակայքը բնակված է եղել մինչև Բրոնզե դար ձգվող ժամանակներում, գերեզմանատունն էլ հազար տարուց ավելի է, ինչ կիրառվում է և այստեղ ամեն հնամենի գերեզմանաքար տեսնելիս՝ այն ուսումնասիրելու առիթը բաց չէինք թողնում: Մշակութային շարունակականության կենդանի հետքերը գերեզմանաքարերի տեսքով էին արտացոլվում. սա էլ հեգնանքի պես մի բան է:

mezar2mezar1Գերեզմանաքարեր

Այքանն էլ Երևանի հետ կապված մի հետաքրքիր բան պատմեց. Սառը պատերազմի շրջանում քաղաքը լի էր գործակալներով և լրտեսներով: Կոպիտ ենթադրություն ենք անում, որ, ամենայն հավանականությամբ, պատճառը ամերիկյան և եվրոպական սփյուռքից եկողգնացողների մեծ թիվն էր, քանի որ նրանց մեջ գործակալներ էլ կարող էին լինել, և այս մտահոգության հետ կապված տարածքը ռազմավարական նշանակություն էր ձեռք բերում: Արդյունքում` նախաճաշին կոնյակ խմելը միտք բացող հայտնաբերություն դարձավ:

kahvaltıՆախաճաշ, թեյի կողքին իհարկե կոնյակ է:

***

Մի երեկո տան հարևանությամբ գտնվող «Չէ» բարը այցելեցի, ողջունեցի և նստեցի: Բարի հետևում կանգնած էր տարածքի տերը, իմ ձախ կողմում՝ մի տղամարդ էր, աջ կողմում էլ՝ երկու կին և մի երիտասարդ աղջիկ: Կոնյակ եմ պատվիրում, ինձ մոտ եղած սիգարներից եմ հյուրասիրում: Իմ խոսելուց և անմիտ տեսքիցս չհասկացան՝ որտեղից եմ, և չդիմանալով հարցրեցին: Ասացի՝ թուրք եմ:

15 վայրկյան լռություն էր:

Լռությունը ճեղքում է «Ստամբուլցի՞ եք» հարցը: Պատասխանում եմ, որ Անկարայից եմ, և զրույցը սկսում է զարգանալ: Շատ չանցած հնչում է դասական հարցը, պատասխանում եմ «Անշո՛ւշտ, և այն էլ շատ համակարգված եղանակով է անցկացվել»:

Ծանոթացանք` «Անունս»,- փորձում եմ հպարտ երևալ, – «Անին նվաճած թյուրք թագավորի անունից է»:

«Վայ, դա աջուձախ մի ասա» զգուշացնում են, ծիծաղում ենք: Նրանք էլ, ձյան հատիկի նշանակությունն ունեցող Փաթիլը, ծովի աստվածուհի Ծովինարը, Ախթամար կղզուն անուն տված Թամարան և թագավորների հետ անվանակից Տիգրանը և Շահանն էին: Շահանի անվան արաբական հնչողությունը մատնում է նրա լիբանանահայ լինելու փաստը. նա կնոջ և դստեր հետ աշխատացնում է այս տարածքը: Դուստրն էլ բավականաչափ տեղեկացված լինելով` ինձ մի շարք հարցեր է տալիս: Շահանից երևում էր, որ չի հավանում դա և նաև այն, որ կինը թուրքական սերիալներ է նայում:

Զրույցի ընթացքում հերթական հարցն է հետևում. «Ի՞նչ եք կարծում Հրանտ Դինքի սպանության հարցը կլուծվի՞», «Ցավոք, այդպես չեմ կարծում» պատասխանում եմ, «Հրանտ Դինքը, բացի հայ լինելուց, նաև սոցիալիստ էր»: Քեմալ Թյուրքլերին սպանած մարդասպանի դատավարությունից եմ խոսում. գործն այնքան էին ձգձել, որ ժամանակի ընթացքում մոռացության էր մատնվել: [7].

Սակայն լռում եմ ու արդեն չեմ էլ ասում Դիյարբեքիրի բանտում կատարվածների մասին, այն մասին, թե ինչպես Գարաբեդ Դեմիրջիօղլուն մարդու միտքը սարսափեցնող աներևակայելի տեսակ-տեսակ խոշտանգումների ենթարկվեց, հաշմանդամ դարձավ, քանզի և՛ հայ էր, և՛ հեղափոխական: Չեմ խոսում նաև Լևոն Էքմէքչեանի մասին, ով միայն իր՝ հայ լինելու պատճառով սեպտեմբերի 12-ին մահապատժի ենթարկվեց, և ում, չնայած այդ ամենի, մեր սոցիալիստներն այդպես էլ հեղափոխության զոհ չճանաչեցին: Մեր թանկագին սոցիալիստների համար արդարացումները պատրաստ էին, ինչպես պետությունն էր ասել, նա «խոստովանել» էր:

Հիշենք, որ սեպտեմբերի 12-ի այդ ահասարսուռ խոշտանգումներից հետո շատերն էին ստիպված խոստովանություններ արել, և, սակայն, սոցիալիստական համայնքն ի վերջո տեր է կանգնել նրանց: Բայց կրկին Էքմէքչեանին սա չէր վերաբերում. նրան այդպես էլ չեն ընդունում: Ցայժմ էլ անկարելի է երևակայել այն բոլոր բազում տեսակի կտտանքները, որոնց նա ենթարկվեց, քանզի մարքսիստ-լենինյան ԱՍԱԼԱ խմբավորման միակ ողջ բռնված անդամն էր: [9].

Թեման փոխելու համար համրիչներից (տերողորմյա, թզբեհ) եմ խոսք բացում: Հայերը դրան թզբեհ և հաշվիչ իմաստը կրող համրիչ են ասում: Այս ժամանակ Շահանը իր մի բարեկամի հին պատմություններից է պատմում: Դեպքը տեղի է ունեցել 1960ական թվականներին Ստամբուլի մի սրճարանում: Անկյունում տարեց մեկը նստած թզբեհ էր քաշում: Շահանի բարեկամին թզբեհի մասնիկները տարօրինակ են թվացել և հարցրել է, թե ինչից են: Այդ մարդն էլ պատասխանել է, որ դրանք իր սպանած հայ կանանց կրծքապտուկներն են:

Քարանում եմ` hիմա ինձ այս ողբերգական պատմությունը պատմելու ժամանա՞կն էր: Հետո փորձում եմ նրա մտածելակերպը հասկանալ: Դիմացիս մարդը մանկությունից ի վեր նման պատմություններ լսելով է մեծացել և, իհարկե, այլևս ու՞մ պետք է պատմեր, ու՞մ հետ կիսվեր,կարճ ասած` ապա էլ ո՞ւմ, եթե ոչ ինձ:

Ինչևէ, աշխարհի բոլոր հայերը ցեղասպանության հետ կապված նմանօրինակ, և նույնիսկ շատ ավելի սարսափելի և շատ ավելի ողբերգական պատմություններ ունեն: Մյուս կողմից էլ մտածում եմ՝ իմ այն հայրենակիցների մասին, ովքեր այնքան խելապակաս են, որ կարծում են, թե միլիոնավոր մարդիկ իրենց ստերով լեցուն պատմությունները միմյանց հետ համաձայնեցնելով՝ դրանք փոխանցել են իրենց սերունդներին:

«Ցեղասպանություն» բառը լսելիս նրանց տված հիմնական պատասխանները ի մի եմ բերել:

Եկեք այս հարցը թողնենք պատմաբաններին: Այսինքն՝ ուզում են ասել, որ ես ապուշի մեկն եմ, կարդալու, հետազոտելու, մտածելու և մեկնաբանելու ունակություններից զուրկ եմ: Կամ էլ, ինչպես կասեր մեր երկրի ընտրյալ համալսարաններից մեկի` Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի հասարակագիտական ուղղվածությամբ շրջանավարտ մի ընկերս, «Հնարավոր է և եղել է, սակայն ես չեմ ցանկանում դրան հավատալ»: Իսկապես` այս պատասխանն ինձ համար անչափ հետաքրքիր է և այդչափ էլ վախենալու: Եւ հետո՝ ի՞նչ պատմություն, պատմաբան, արխիվներից վերցված փաստաթղթեր: Այդ արխիվները բաց չեն, նման բան չկա:

Նրանք են մեզ ցեղասպանել: Իհարկե, այդ ժամանակներում հայերը պետականություն և բանակ ունեին, այդպես չէ՞: Ցեղասպանության ամենահիմնական ձևակերպումներից մեկն էլ հետևյալն է. «խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»: Սիրիական անապատներ քշված միլիոնավոր մարդկանց մասին ենք խոսում, մտաբերո՞ւմ եք: Իսկ այն, թե այդ ճանապարհին նրանց գլխին ինչեր են եկել, դրա մասին էլ չեմ խոսում:

Նրանք մեզ թիկունքից հարվածեցին: Մենք, ոչ որպես Թուրքիայի Հանրապետության, այլ՝ որպես Օսմանյան Կայսրության քաղաքացիներ, հետևորդներն ենք այն պատրվակի, որ առաջ էր քաշում իշխանության գլուխ անցած ֆաշիստական «Իթթիհատ վե Թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցությունը՝ դրանով պայմանավորելով Օսմանյան Կայսրության անկումն Առաջին Աշխարհամարտի ժամանակ, այդպես չէ՞: Այլապես, մի՞թե հնարավոր է առաջ քաշել այնպիսի պատրվակ, թե իբր երեք-չորս հազարանոց հայկական խմբերի Արևելյան Անատոլիայում (Արևմտյան Հայաստան – ծնթ. թարգ.) բարձրացրած փոքրամասշտաբ ընդվզումները ճնշելու նպատակով անհրաժեշտ էր բնաջնջել ողջ հայ բնակչությունը: Նման հիմարություն ընդունելը տրամաբանության մեջ տեղավորվու՞մ է:

Չանաքքալեի ճակատամարտը փորձ է արվում ներկայացնել որպես Քեմալական պատերազմի մի մաս, սակայն դրա հետ առնչություն չունի: Ինչևէ` այս ճակատամարտում «Նուսրեթ» նավի հետ միասին մեծ էր նաև «Էրթողրուլ» անվամբ ինքնաթիռի դերը, որը անգլիացիների կողմից նեղուցի ականազերծումից հետո մեկ գիշերվա ընթացքում կարողացավ «Նուսրեթ» նավի հետ վերաականապատել նեղուցը: Ինքնաթիռի անձնակազմն էլ Ջեմալ Դուրուսոյն ու ազգությամբ հայ Վահրամ բեյն էին:[10] Եվ, իհարկե, մեր պատմության մեջ քաղակական պատճառներով չի խոսվում ոչ հինգերորդ բանակի հրամանատար Մուստաֆա Քեմալի վերադաս, գերմանացի գեներալ Լիման վոն Սանդերսից և ոչ էլ Չանաքքալեում զոհված հույներից և հայերից:

(Տարիներով մարտի 18-ին նշվող հիշատակի արարողությունը ապրիլի 24-ին տեղափոխելը ամենաքիչը միջոց էր, որով պետությունը արտահայտեց, որ երբեք չի ճանաչելու ցեղասպանությունը: Սա էլ հարված էր Հայաստանում առկա հնարավոր ակնկալիքներին: Չնայած որ ժամանակի աջ ծայրահեղական «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Թյուրքեշն անգամ Հայաստանի հետ հարաբերությունները հարթելու համար որոշ ջանքեր է գործադրել, [12] այժմյան իշխանության աբսուրդային արտաքին քաղաքականությունն իսկապես անտրամաբանական է):

***

Անհայտ մեկ այլ կարևոր թեմա էլ կա այն մասին, որ այն ժամանակներում գտնվեցին ոճիրի դեմ դուրս եկած Օսմանյան պետության մի շարք պաշտոնյաներ, որոնցից էին՝ Քոնյայի վալի (նահանգապետ – ծնթ. թարգ.) Ջելալ բեյը, Անկարայի վալի Հասան Մահզար բեյը, Քաստամոնի վալի Ռեշիդ փաշան, Բասրայի վալի Ֆերիթ բեյը, Յոզգաթի մութասարրըֆ (կուսակալ – ծնթ. թարգ.) Ջեմալ բեյը, Քյութահյայի (Կուտինա – ծնթ. թարգ.) մութասարրըֆ Ֆայիք Ալի բեյը, Մյունթեֆեքի (Բասրա) մութասարրըֆ Բեդիի Նուրի բեյը, Լիջեի քայմաքամ (կառավարիչ – ծնթ. թարգ.) Հյուսեյին Նեսիմի բեյը, Բեշիրի (Բաթմանի) քայմաքամ Սաբիթ բեյը և այլք: Այս մարդիկ հետագայում «Իթթիհաթ վե թերաքքի»ի կողմից պաշտոնանկ արվեցին, հեռացվեցին և անգամ ողբերգական վախճան ունեցան:

Որպես օրինակ` այն ժամանակներում երեսուն հազարանոց Անկարայում, որտեղ բնակչության մեկ երրորդը հայեր էին, Հասան Մազհար բեյը, տեղեկանալով սպանդի հրամանի մասին, ընդդիմացել է և ասել հետևյալը. «Ես վալի եմ, և ոչ՝ ավազակ: Այս բանը չեմ անի, թող մեկը գա իմ փոխարեն և նա էլ անի»: Այս դեպքից հետո նա պաշտոնանկ է արվել, իսկ Մուդրոսի զինադադարից հետո որպես փորձագետ աշխատել է հայերի ապրած մեծ ողբերգությունը ուսումնասիրելու համար կազմակերպված կոմիտեի կազմում: Հասան Մազհար բեյին այժմ պարտք ենք թեմայի շրջանակներում ունեցած մեր տեղեկատվության զգալի մասի համար: [14]

Ահա այսքանն էին ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ այցելությանս ընթացքում եղած իրադարձությունները:

Այսպիսով` մյուս խնդիրների հետ մեկտեղ, ինձ հուզող հիմնական հարցը հետևյալն է.

Նման մի իրողություն եթե կրկնվի, Ձեզ Մազհար բեյի նման պատվախնդիր կերպով կդրսևորեք և տարիներով նույն տարածքում ապրած մարդկանց ձեր կյանքի գնով կպահպանե՞ք, թե՞ լրիվ հակառակը կանեք և նորից կփորձեք պատճառաբանություններ հորինել:

Այս հարցին ձեր տված պատասխանը հստակ կբնութագրի ձեր և ձեր խղճի միջև եղած հեռավորությունը: 

————————————————————————————————————————————————–

[1] http://news.am/tur/news/118678.html

[2] http://arsiv.taraf.com.tr/yazilar/ayse-hur/ermeni-mallarini-kimler-aldi/370/

[3] http://www.agos.com.tr/tr/yazi/11167/yerevanin-goz-nuru

[4] Kafkas Usulü Kız Kaçırma adlı film: http://www.imdb.com/title/tt0060584/?ref_=fn_al_tt_3

[5]http://tr.wiktionary.org/wiki/VikiDa%C4%9Farc%C4%B1k:Tavla_say%C4%B1lar%C4%B1n%C4%B1n_zarlar%C4%B1n%C4%B1n_Fars%C3%A7a_isimleri

[6] Genelde ülkemizin ılıman kıyılarında olan bu tapınakları kar altında görebileceğiniz en önemli yerlerden biri ise Ankara’dır: ünlü yazıtının da olduğu Augustos Tapınağı.

[7]http://bianet.org/bianet/ifade-ozgurlugu/126355-devlet-kemal-turkler-in-katillerini-30-yilda-cezalandirmayi-beceremedi

[8]http://ermenistan.de/funda-tosun-yazi-ermeni-devrimci-demircioglundan-diyarbakir-cezaevi/

[9]http://blog.radikal.com.tr/turkiye-gundemi/sol-ici-bir-yuzlesme-levon-ekmekciyan-idami-70195

[10] Sunay Akın, 18 Mart 2015 tarihli Cumhuriyet Gazetesi

[11] http://t24.com.tr/haber/sarkisyandan-erdogana-davet-yaniti-bizde-kendi-davetine-yanit-almadan-misafir-olmak-adet-degildir,284020

[12] http://candundar.com.tr/_v3/index.php#!#Did=2619

[13] http://www.suryaniler.com/forum.asp?fislem=cevaplar&kategoriid=4&ustid=1488

[14] http://www.yeniaktuel.com.tr/tur101-2,152@2100.html

Yanıtla